Ովքե՞ր Պետք Է ՊԱՐՏԱԴԻՐ Պատվաստվեն Մինչև Հոկտեմբեր․ ՑԱՆԿ

Առողջապահության նախարարությունը որոշել է, թե ում վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը։ Եվ այսպես․ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։

Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար.

  • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,
  • փակ արտադրական տարածքների,
  • գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
  • շինարարական հրապարակների,
  • մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի,
  • հանրային սննդի օբյեկտների,
  •  հյուրանոցային տնտեսության օբյեկտների,
  • բուժհաստատությունների,
  •  դե ղատների,
  • սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
  • մարզադպրոցների,
  • վարսավիրանոցների, գեղեցկության սրահների
  • հանքագործական արդյունաբերության և բացահանքերի,
  • նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների,
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների,
  • նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների,
  • գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների,
  • լրատվամիջոցների
  • ցամաքային ուղևորատար տրանսպորտի,
  • օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների,
  • սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։

Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։

Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան` տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ:

Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հիվանդությունների սրացումները:

Ի դեպ, նշենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է նաև աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների գրանցման համար նախատեսված հատուկ գրանցամատյանների ձևերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *